Կիեւում քաղաքացիական ուղղաթիռ է վթարի ենթարկվել, 2 մարդ է տուժել, նրանք հոսպիտալացվել են, հայտնել է Ուկրաինայի ազգային ոստիկանության Կիեւի վարչությունը։

«Տրուխանովի կղզում ուղղաթիռի վթարի ենթարկվելու մասին տեղեկությունը ոստիկանության Դնոպրովի վարչության հերթապահ մասը ստացել է ժամը 07.22–ին։ Դեպքի վայր են մեկնել ոստիկանության, փրկարարների ու բժիշկների ջոկատներ»,–ասված է հաղորդագրությունում։

Դեպքի հանգամանքները պարզվում են։