Վաշինգթոն նահանգի համալսարանի գիտնականները Ալյասկայում հայտնաբերել են վիթխարի ցունամիի հետքեր, որի ալիքների բարձրությունը հասել է 200 մետրի: Նրանց հետազոտությունը հրապարակվել է Scientific Reports ամսագրում:
Նշվում է, որ 2015 թվականի հոկտեմբերի 17-ին ցունամին հասել է Ալյասկայի Թաան ծովախորշի ափերին: Այս տեղանքը բնակեցված չէ, այս պատճառով տարերային աղետը մարդկային զոհերի չի հանգեցրել եւ գրեթե չնկատված է մնացել:
Ցունամիի պատճառը ծովն ընկած ահռելի փլուզումն էր, որն առաջացել էր Թինդալ սառցադաշտի հալչելու հետեւանքով: Հիմա այսպիսի ցունամիներ կարող են տեղի ունենալ հաճախակի, քանի որ ամբողջ աշխարհում սառցադաշտերը հալչում են, իսկ Ալյասկայում ցունամին դրա հաստատումն է, նշում են հետազոտության հեղինակները:




























