Արեւմտհան Ավստրալիայում հանքափորները հայտնաբերել են երկու մեծ քարեր, որոնք առատորեն պատված են  ոսկով: Այս քարերից յուրաքանչյուրը առաջին եւ ամենամոտավոր գնահատականներով արժե միլիոնավոր դոլարներ, հաղորդում է BBC- ն:

Ամենախոշորը՝ այն կշռում է 95 կիլոգրամ, պարունակում է շուրջ 2400 ունցիա ոսկի (սա ավելի քան 70 կգ է), հաղորդել  է RNC Minerals հանքարդյունաբերական ընկերությունը: Ընկերությունը նշում է, որ անցյալ շաբաթ Կալգուրլիի հանքավայրից արդյունահանել են մոտ 11 միլիոն դոլար արժողությամբ ոսկի:

 Ոսկու արդյունահանողները քարերից ամենամեծը մոտ 3 մլն դոլար են գնահատել, իսկ երկրորդը՝ 63 կգ քաշով (1600 ունցիա ոսկի) `1,9 մլն դոլար: