Ամերիկյան սուպերմարկետի աշխատակցուհին աշխատանքի մի քանի տարում կերել է վաճառասեղանին ցուցադրված ապխտած միսը: Խանութի տերերը նրան մեղադրել են առանձնապես խոշոր չափերով գողության մեջ եւ պահանջում են վնասի փոխհատուցում 9 հազար դոլարի չափով, փոխանցում է Life-ը:
Տուսկարաուաս շրջանի շերիֆի հաղորդագրության մեջ նշված է, որ ամերիկուհուն կասկածում են 8 տարում ապխտած մսի մի քանի կտորներ ուտելու մեջ: Խանութի ղեկավարությունը ապխտած մսի 3-4 կտորի արժեքը բազմապատկելով աշխատակցուհու աշխատանքի ժամկետով՝ ստացել է հասցված վնասի 9 հազար դոլար գումարը:
Շերիֆը նշել է, որ կնոջը չի կալանավորել եւ մեղադրանք չի ներկայացրել, սակայն ղեկավարության հայտարարությունն ընդունել է եւ դատախազություն փոխանցել:
Ոստիկանը հավելել է, որ «երբ բոլոր փաստերը դատախազությանը հայտնի դառնան, հազիվ թե մեղադրանքներ առաջադրվեն առանձնապես ծանր հանցագործության կատարման համար»:




























