Հեֆզիբում (Ջորջիա նահանգ) դպրոցը ապշեցրել է աշակերտների ծնողներին մարմնական պատիժների ներդրմամբ:
USA.one-ը հաղորդում է, որ Georgia School of Innovation and the Classics-ի (սա մանկապարտեզ է եւ միջնակարգ դպրոց մինչեւ 9-րդ դասարան) աշխատակազմը ծողներին «փեդլոմ» մարմնական պատիժների գործելակերպի վերադարձի մասին ծանուցում է ուղարկել ստորագրելու համար:
Ձեւաթղթում, որը կարող են ստորագրել կամ չստորագրել ծնողները, ասվում է, որ իրենց կտեղեկացնեն առաջիկա պատժի մասին: Պատիժը կիրառվում է 3 խախտումից հետո, կատարվում է փակ դռների հետեւում, երեխան 3 հարվածից ավել չի ստանում: Փաստաթղում նշված են նաեւ փեդլոմի չափերը՝ երկարությունը` 60 սմ, լայնությունը` 15 սմ, հաստությունը` մոտ 2 սմ:




























