Իտալական Լեչչե քաղաքի դատարանը ձեռնարկատիրոջը դատապարտել է 9 ամիս ազատազրկման եւ 8 հազար եվրո տուգանքի Tripadvisor կայքում կեղծ մեկնաբանությունների համար: Այս մասին ծառայության ղեկավարությունը հայտնել է իր էջում, գրում է Life-ը:

Դատապարտվածը ղեկավարում էր PromoSalento ընկերությունը, որը տարբեր ծառայություններ էր մատուցում զբոսաշրջային ընկերություններին:

Այս ընկերությունների մի մասը 2015-ին նամակներ էին գրել Tripadvisor-ին, որ PromoSalento-ն իրենց առաջարկում է վճարովի արձագանքներ տեղադրել ծառայության  էջերում:

 Հետաքննություն է սկսվել, որի ժամանակ դադարեցվել է աշխարհում ավելի քան 60 ընկերությունների նման գործունեությունը:

Իտալիայում ուրիշի կամ կեղծ անձի անունից ներկայանալու համար քրեական պատասխանատվություն է սահմանվում: Հենց այս հոդվածի տակ է հայտնվել PromoSalento ընկերության կեղծ արձագանքների հրապարակումը:

Tripadvisor Brad-ի փոխնախագահ Բրեդ Յանգը կարծում է, որ այս գործը ողջ համացանցի համար նշանավոր է, քանի որ մինչեւ հիմա կեղծ մեկնաբանությունների կամ արձագանքների համար որեւէ մեկը բանտում չէր հայտնվել: