Տղամարդիկ եւ կանայք պետք է զսպեն իրենց «կենդանական կիրքը», իսկ սեքսը պետք է լինի միայն տոհմի շարունակման համար, գրում է BBC-ն` վկայակոչելով պատմաբան Ռամաչանդրա Գուխայի կենսագրական աշխատանքից մի հատված` նվիրված Հնդկաստանի «ազգի հայր» Մահաթմա Գանդիին:
Զրուցակցի այն հայտարարությանը, որ սեռական հարաբերությունների պակասը կարող է վնասել տղամարդու եւ կնոջ ընտանեկան կյանքին, Գանդին ասել է, որ սեքսը դիտարկում է որպես «հեշտանք», անգամ եթե կինն ու տղամարդը հակաբեղմնավորիչներ են օգտագործում:
Գանդիի համար սեքսն անհրաժեշտ էր միայն տոհմի շարունակության համար: Նա անհրաժեշտ էր համարում, որ կինն ու տղամարդը վերահսկեին իրենց կենդանական կրքերը:
Նա օրինակ է բերել իր ամուսնությունը Կաստուրբա Գանդիի հետ՝ այդ հարաբերությունները «հոգեւոր» անվանելով: Գանդին դեմ էր ծնելիությունը արհեստական կերպով վերահսկելուն, սակայն դեմ չէր բռնաբարության դեպքում կամավոր մանրէազերծմանը:
Կանանց նկատմամաբ Գանդիի վերաբերմունքը բարդ եւ հակասական էր:
Երեխաների դաստիարակությունը եւ տնային տնտեսությունը նա կնոջ բեռն էր համարում: Միեւնույն ժամանակ նա հավատում էր կանաց եւ տղամարդկանց հավասարությանը:
Գրքում նշված է, որ Հնդկաստանում կանայք 1940-1950-ականներին նույնքան նկատելի էին, ինչպես նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ում:




























