Գեյմերները հաճախակի ոտքի տակ են առնում ողջ համացանցը հետաքրքիր խաղեր գտնելու համար: Ճիշտ է խաղերը շատ են, բայց քանակը չի կարող փոխարինել որակը:

NEWS.am-ը որոշեց թեթևացնել գեյմերների դժվարին կյանքը, ու շարունակում է զբաղվել հետաքրքիր և ուշադրության արժանի խաղերի փնտրտուքներով: Եվ որոնումները մեզ այս անգամ տարան Նյու Յորք:Ինձ թվում է մեծ մասն արդեն հասկացավ, որ խոսքը Spider-Man-ի մասին է: Երկար սպասված խաղը թողարկվել է 2018 թվականի սեպտեմբերի 7-ին:

Գեյմերների սպասելիքները արդարացված կլինեն, իսկ ծախսած գումարը կվերդառնա էմոցիաների տեսքով: Դուք կկարողանաք զգալ Մարվելի եւ իրական Նյու Յորքի հիբրիդային խառնուրդի շունչը: Կտեսնեք քաղաքը երկնաքերերի տանիքից, իսկ խաղային բարձր գրաֆիկան թույլ կտա հիանալ այդ տեսարանով:

Սարդ-Մարդու խնդիրն է լինելու պաշտպանել քաղաքի բնակիչներին, կանխել հանցագործությունները և պայքարել չար ուժերի դեմ: Ի՞նչ եք կարծում, թաթալաբազ սարդին կհաջողվի լուծել իր առջեւ դրված խնդիրը: Խաղանք կտեսնենք:

Առանձնակի ուշադրության են արժանի մենամարտերի ընթացքում հնչող մեկնաբանությունները: Մեր սարդը ծաղրում է իր հակառակորդներին, եւ մեկը մյուսի ետեւից տանիքից ներքեւ նետում: Բայց մեր հերոսը հարգում է բոլորին, այդ իսկ պատճառով ներողություն է խնդրում կատարվածի համար ու հեռանում:

Խաղը բաց աշխարհով է, եւ հնարավոր է հանգիստ շրջել քաղաքով, ու անգամ շփվել բնակիչների հետ: Խաղում հնարավոր է մոտենալ եւ սեղմել անցորդների ձեռքերը, ինչը բարձրացնում է մեր սիրելի սարդի վարկանիշը: Իսկ Նյու Յորքի բնակիչներն իրենց հերթին բավակնին լավ են արձագանքում՝ սարդին տեսնելով: Հաճախ լսվում են “Хорошо выглядишь”, “Классный костюм” եւ նման այլ արտահայտություններ, որոնք խաղային պռոցեսն ավելի հաճելի են դարձնում:

Ցավոք Spider-Man կարելի է խաղալ միայն PS4 խաղային կոնսոլով: Իսկ կլինի նման խաղ համակարգիչների եւ XBox-երի համար, դեռ պարզ չէ:

Խաղացողների կողմից խաղն արժանանում է բավականին լավ գնահատականների: Բայց արդյոք այդ գնահատականները համապատասխանում են խաղին, պետք է պարզեք ինքներդ, մուտք գործելով նոր քաղաք: Իսկ այնտեղ հայտնվելու համար վիզա պետք չէ:

Դե ինչ խաղացեք, ստացեք վառ էմոցիաներ, ներգրավվեք խաղային այդ աշխարոհում, եւ զգացեք Նյու Յորքի շունչը:

Ալբերտ Դադոյան