Ինդոնեզիայի կենտրոնական Սուլավեսի նահանգի ափի մոտ լաստանավի խորտակման հետեւանքով առնվազն 10 մարդ է զոհվել, եւս 11-ը` անհետ կորել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Kyodo-ին եւ տեղական իշխանություններին:
Դրա տվյալներով 147 ուղեւորներով լաստանավի վրա հրդեհ է սկսվել, որից հետո նավը խորտակվել է: Նշվում է, որ հրդեհը սկսվել է ուրբաթ՝ տեղական ժամանակով 16:45-ին, սակայն փրկարարները վատ եղանակյին պայմանների պատճառով կարողացել են նավին հասնել միայն 3 ժամ անց:
Լաստանավի 126 ուղեւորներին հաջողվել է փրկել: Նրանց առողջության վիճակի, ինչպես նաեւ միջադեպի պատճառների մասին տեղեկատվություն դեռ չի հաղորդվել:




























