Աֆղանստանի ռազմական ուղղաթիռը վթարի է ենթարկվել երկրի արեւմտյան նահանգներից մեկում, հայտնում է 1TV-ն:

Ըստ իշխանությունների, ուղղաթիռում գտնվող բոլոր հինգ անձինք զոհվել են:

Խակի-Սաֆեդ շրջանի նահանգապետ Մոհամմադ Նավրոզիի խոսքով, ուղղաթիռը վթարային վայրէջք է կատարել նահանգի գյուղերից մեկում՝ մինչեւ թալիբների կողմից հարձակման ենթարկվելը:

Նա նշել է, որ հարձակման ընթացքում զոհվել  են ուղղաթիռի բոլոր հինգ անձինք, այդ թվում` օդաչուն:

Իշխանությունները նշել են, որ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն էր: