Մեխիկոյի զբոսաշրջային շրջանում տեղի ունեցած հրաձգության արդյունքում 5 մարդ է զոհվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով տեղական MVS Noticias ռադիոյին:

Եվս յոթ մարդ վիրավորվել է:

Ականատեսների խոսքով, հանցագործները դեպքի վայր են ժամանել մարյաչի ազգային երաժիշտների հագուստներով եւ կրակ են բացել մարդկանց վրա: Միջադեպի արդյունքում տեղում սպանվել է երեք մարդ, եւս երկուսը մահացել են հիվանդանոցներում:

Գարիբալդիի հրապարակը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, համարվում է Մեքսիկայի մայրաքաղաքում մարյաչիի կենտրոնը, որտեղ միշտ հավաքվում են հարյուրավոր մարյաչիներ:

Տարածքում սկսվել է ավազակների որոնման լայնածավալ գործողություն: Հարձակման շարժառիթները դեռ հայտնի չեն: