ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ դեմ առ դեմ հանդիպումից Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ շրջանակում, փոխանցում է Business Insider-ը: 

Թրամփի խոսքով՝ ինքը հրաժարվել է, քանի որ Թրյուդոն ցանկություն չունի առաջ մղել Ազատ առեւտրի մասին հյուսիսամերիկյան համաձայնագրի (NAFTA) վերանայման բանակցությունները: «Նրանց մաքսատուրքերը չափազանց բարձր են, եւ նա չի ցանկանում առաջ շարժվել, ես նրան ասացի հանդիպման մասին մոռանա»,- ասել է Թրամփը:

Մինչդեռ Կանադայի վարչապետի ներկայացուցիչը հերքել է Թրամփի ասածը՝ հայտարարելով, որ հանդիպման հարցում չի եղել:

Թրամփն անդրադարձել է նաեւ Կանադայի արտգործնախարար եւ բանակցություններում գլխավոր բանակցող Քրիսթիա Ֆրիլանդին: «Մենք անչափ դժգոհ ենք բանակցություններից եւ Կանադայի ոճից: Մեզ նրանց ներկայացուցիչն ամենեւին դուր չի գալիս»,- ասել է Թրամփը: