ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պայմանավորվել են առեւտրային բանակցություններ սկսել, փոխանցում է Reuters–ը։
Համատեղ հայտարարությունում երկու երկրների առաջնորդները հայտարարել են, որ բանակցություններում կհարգվեն մյուս կառավարության դիրքորոշումը եւ ուղղված կլինեն Ճապոնիայի ավտոմենքենաների արտահանմանն ու գյուղատնտեսական սեկտորին։
Թրամփը հասկացնել է տվել, որ դժգոհ է Ճապոնիայի հետ առեւտրային բալանսի 69 միլիարդ դոլար պրոֆիցիտից եւ ցանկանում է, որ երկկողմ համաձայնագրերը վերանայվեին։
Տոկիոն մտահոգված է Թրամփի պահանջից կրճատել ճապոնական մեքենաների ներկրումը կամ որ կարող է բարձր մաքսատուրքեր սահմանել այդ ներկրումների համար՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով։
Աբեի խոսքով՝ ճապոնական ընկերությունները միլիարդավոր դոլարներ է ներդրել ազատ առեւտրի վրա հիմնված ԱՄՆ–ում աշխատանքային տեղեր ստեղծելու համար, եւ Թրամփը դա հաստատել է իրենց հանդիպմանը։
Թրամփը նշել է, որ ուրախ է, որ Ճապոնիան համաձայնել է երկկողմ առեւտրային բանակցություններին եւ գոհացնող արդյունքի հույս ունի։




























