Բրիտանացի երաժիշտ եւ The Beatles ռոք խմբի հիմնադիրներից մեկը՝ Փոլ Մաքարթնին Hey Grandude անվանումով մանկական գիրք է գրել, հաղորդում է The Sun-ը:
Պատկերներով գիրքը, որոնց հեղինակը մանկական նկարազարդող Քեթրին Դերստն է, պատմում է Grandude անունով ծեր մոգի եւ նրա 4 թոռների արկածների մասին:
Դրա անվանումը Մաքարթնին բացատրել է իր կյանքի դրվագով. նրա 8 թոռներից մեկը փորձել է նրա ուշադրությունը գրավել «Hey Grandude» արտահայտությամբ, որը անգլերենից թարգմանաբար նշանակում է «հեյ, պապիկ տղա»:
«Ես ցանկացա այն գրել աշբողջ աշխարհի տատիկների եւ պապիկների համար, որպեսզի նրանք քնելուց առաջ իրենց թոռներին կարդալու բան ունենան», - ITV-ի եթերում ասել է նա՝ նշելով, որ գիրքը լույս կտեսնի 2019-ի սեպտեմբերին:




























