Մեծ Բրիտանիայի երաժշտական բնագավառի գործիչները բաց նամակ են հղել երկրի վարչապետ Թերեզա Մեյին, որտեղ դեմ են արտահայտվել «Բրեքսիտին», հաղորդում է ՌՏ-ն՝ հղում անելով The Guardian-ին:

Հրատարակությունը հաղորդում է, որ իռլանդացի երաժիշտ Բոբ Գելդոֆի կողմից գրված նամակը, ստրոգարել են այնպիսի հայտնի կատարողներ, ինչպիսիք են Էդ Շիրանը, Ռիտա Օռան, Դեյմոն Ալբառնը եւ Սթինգը:

Նամակում մասնավորապես ասվում է, որ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը անուղղելի վնաս կհասցնի երկրի մշակութային ազդեցությանը:

Ավելի վաղ Մեյը հայտնել էր, որ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը անկախ բանակցությունների արդյունքներից հաջող կլինի:  

Միջազգային մոնիթորինգային CIS-EMO կազմակերպությունից քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Բիշոկը «ՖԱՆ»-ի հետ զրույցում մեկնաբանել է Բրիտանիայում Բրեքսիտի հետ կապված իրավիճակը: