Թուրքիայի Սամսուն քաղաքում հոր ու որդու վիճաբանությունը ողբերգությամբ է ավարտվել։
Թուրքական Gazeteduvar կայքի փոխանցմամբ՝ 25–ամյա Չաղլար Յ.–ն երեկոյան այցելել է հորական տուն, որտեղ նախկին ինչ որ թեմայի շուրջ վիճաբանություն է ծագել հոր հետ։
Վիճաբանությունը թեժացել է, որի ընթացքում 56–ամյա Նեսիմ Յ.–ն ատրճանակն ուղղել է որդու վրա եւ 4 կրակով արձակել։
Այնուհետ հայրը զանգահարել է ոստիկանություն՝ հայտնելով, որ սպանել է որդուն եւ պետք է դիակը տնից տանել։
Ոստիկանները ձերբակալել են Նեսիմ Յ.–ին։




























