Համացանցի օգտատերերը 74-ամյա վաղեմության լուսանկարում գտել են «ժամանակի մեջ ճանապարհորդողի», հայտնում է The Sun-ը:
Սեպտեմբերի 30-ին 1943 թվականի լուսանկարը Twitter-ի իր էջում հրապարակել է Բրիտանիայից տեսանյութերի խմբագիր Սթյուարթ Հեմֆրիսը: Գունավոր լուսանկարում պատկերված են լողափում հանգստացող աշխատավորներ:
Կոմպոզիցիայի կենտրոնում տղամարդ է կանգնած այն դիրքում, որում սովորաբար ստուգում են սմարթֆոնի նոր իրազեկումները: Սրա վրա ուշադրություն են դարձրել Հեմֆրիսի բաժանորդները:
Ինքը՝ Հեմֆրիսը չի համաձայնվել մեկնաբանների հետ եւ ենթադրել է, որ տղամարդը պարզապես ծխախոտ է փաթաթում:




























