ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին աջակցել է ոստիկանների սպանության համար մահապատիժ մտցնելուն:

«Հանցագործությունների թվի կրճատումը սկսվում է օրենքներին հետեւելով: Մեր կարծիքով՝ մեր ոստիկաններին սպանող հանցագործները պետք է անմիջապես, դատարանի միջոցով, մահապատժի դատապարտվեն: Դատավճիռը պետք է իրագործվի հնարավորինս արագ, այլ ոչ թե 15-20 տարի հետո»,- հայտարարել է Թրամփը՝ Օռլանդոյում ելույթ ունենալով ոստիկանապետերի միջազգային ասոցիացիայի ամենամյա համաժողովում: