ԱՄՆ պաշտպանության նախարարության սպառազինությունների ծրագրերը խոցելի են կիբեռհարձակումների համար, սակայն Պենտագոնը չի շտապում պաշտպանել այն համակարգերը, որոնք ավելի շատ են կախված համակարգչային ցանցերից եւ ծրագրային ապահովումից: Այս մասին ասվում է ԱՄՆ-ի Հաշվիչ պալատի զեկույցում, հաղորդում է AP-ն:
Զեկույցի համաձայն, Պենտագոնն աշխատել է ապահովել իր ցանցերի անվտանգությունը, սակայն միայն վերջերս է ուշադրությունը կենտրոնացրել զենքի անվտանգության վրա:
Զեկույցում ասվում է, որ թեստերները, որոնք օգտագործում են սովորական գործիքներ եւ մեթոդներ, կարող են վերահսկողության տակ վերցնել մշակվող զենքի համակարգերը՝ առանց հայտնաբերվելու: Խոցելիությունը ներառում է զենքն անջատելու կամ միացնելու հնարավորություն, հրթիռի նշանի վրա ազդեցություն:
Զեկույցում նշվում են «թույլ» գաղտնաբառերի, վտանգավոր կապի գծերի հետ կապված խնդիրներ:




























