ԱՄՆ-ում Մերիլենդի բնակչուհին սեփական մահվանը տեղեկացել է բանկի միջոցով: 75-ամյա Էլեն Բարոնն անսպասելի պարզել է, որ իր հաշիվները սառեցվել են: Բանկում նրան հայտնել են, որ Սոցիալական ապահովության ծառայությունն իրազեկել է նրա մահվան մասին, փոխանցում է AP-ն:
Կինը ստիպված էր 2 շաբաթ շարունակ այցելել բանկ եւ ՍԱԾ ապացուցելու համար, որ ինքը ողջ է: Ավելին նրա «մահը» դժվարություններ է ստեղծել դեղատոմսով դեղերը ստանալիս: Նրա կարծիքով՝ սխալը կարող էր ավելի վատթար հետեւանքներ ունենալ, եթե ինքն անշարժունակ լիներ կամ քաղաքում չլիներ:




























