2017 թվականի օգոստոսին ԱՄՆ-ն փակել է Կիպրոսում իր ավիաբազան, որի շահագործման համար 4 տարվա ընթացքոքւմ շուրջ 71 մլն դոլար է ծախսվել, հաղորդում է ABC-ն` վկայակոչելով Պետդեպարտամենտի գլխավոր տեսուչի (OIG) վարչության զեկույցին:
Նշվում է, որ օդանավակայանը ստեղծվել է 2013 թվականի սեպտեմբերին: Բազայում եղել է հինգ ուղղաթիռ եւ 40 զինծառայող: Դրանց համար տարեկան տրամադրվել է շուրջ 20 մլն դոլար:
Հեռուստաալիքի տվյալներով, բազան ստեղծվել է առանց Պետդեպարտամենտի ղեկավար ավիացիոն խորհրդի հաստատման: Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունը չի կարողացել բացատրել դրա ստեղծման նպատակը, հաղորդում է RT-ն:




























