Ոչ մի փաստարկ չի ազատում այն տհաճ զգացողությունից, երբ մարդիկ համացանցում գեղեցիկ կյանք են տեսնում: Ոմանք դրա պատճառով անգամ դեպրեսիայի մեջ են հայտնվում: Ամեն ինչից զատ, սա կարող է հրահրել աղքատության զգացման առաջացում: Այսպիսի եզրահանգում են կատարել վարքագծային էկոնոմիկայի ամերիկացի մասնագետները: Հետազոտություններն անցկացրել են Morningstar-ն ու HelloWallet-ը, փոխանցում է Planet-today-ը: 

Մարդկանցից ոմանք կողմնակից են համեմատություններից ազատ կենսակերպին: Նրանք ասում են՝ պարզապես դադարեք համեմատել, եւ դուք ավելի երջանիկ ու ավելի առողջ կլինեք: Սական ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ: Եթե անգամ չմիանաք համացանցին, միեւնույն է՝ դուք մյուս մարդկանց կյանքի եւ փողի մասին ամենօրյա հիշեցում կստանաք՝ նրանց ավտոմեքենաների, հագուստի, տների եւ այլնի միջոցով:

Սոցմեդիայից շատ ավելի վաղ էլ հաջողակ մարդիկ են եղել, որոնց նախանձել են: Իրեն ուրիշների հետ համեմատելու բուն փաստը բնածին է, այնպես որ՝ դրանից անհնար է ազատվել: Փոխարենը դա կարելի է անել չավերող ձեւով:

Երբ մարդիկ նայում են Instagram-ը եւ իրենց կյանքը համեմատում նրա հետ, ինչ տեսնում են, դա դրական զգացումներ չի առաջացնում: Զգացողությունների սպեկտրը լայն է եւ կարող է ներառել նախանձը, ատելությունը, աղքատության զգացումը, դեպրեսիան եւ այլն:

Անկախ հանգամանքից՝ մարդիկ աղքատ են, թե հարուստ, նրանց մեծ մասը հակված է իրեն համեմատել նրանց հետ, ովքեր, իրենց կարծիքով, իրենցից ավելի լավ են ապրում: Նույնիսկ նրանք, ովքեր շատ են վաստակում, իրենց համեմատում են նրանց հետ, որոնց եկամուտներն ավելի շատ են:

Մարդկանց շրջանում անցկացված հարցումը նրանց ֆինանսական կյանքի, ֆինանսական համեմատությունների եւ էմոցիանալ բարեկեցության մասին որոշ հետաքրքիր նրբերանգներ է բացահայտել: Մարդիկ, որոնք իրենց համեմատել են ըստ վերընթացի, իրենց ավելի վատ են զգացել, քան ըստ վայընթացի համեմատողները:

Հետազոտությունը վկայում է այն մասին, որ երբ մենք համեմատության մոդել ենք ընտրում, պետք է զգույշ լինենք: Այն մարդիկ, որոնք ընտրում են այնպիսի մոդել, որ բազմակի անգամ գերազանցում է այն, ինչ իրենք ունեն կամ ինչին կարող են հասնել, կարող են փաստացի ապաբարոյական դառնալ, այլ ոչ թե համեմատությունից սնուցվել, որը թույլ կտա ավելի շատին հասնել: