Հետախուզական ծառայության, որը ԿՀՎ նախորդն էր, կազմած տարօրինակ զեկույցում պնդում կա, որ Ադոլֆ Հիտլերը բիսեքսուալ հակումներ է ունեցել եւ սադոմազոխիստ է եղել, հայտնում է ABC-ի լրագրող Մանուել Փ. Վիլյատորոն՝ հիմք ընդունելով Daily Star պարբերականում հրապարակված հոդվածը: Նա պնդում է, որ 68-էջանոց այս փաստաթուղթը կազմվել է Հիտլերի մերձավոր ընկերներից մեկի օժանդակությամբ:

Հիտլերի սեռական կյանքի մասին հետազոտությունը բխում էր Էռնսթ Սեջվիք Գանֆշթենգելից՝ գերմանացի, որը, ինչպես նշված է զեկույցում, 20-30-ական թվականներին եղել է  Հիտլերի մտերիմ ընկերն ու վստահելի անձը: Գերմանացի հարուստ հրատարակչի որդին Գերմանիայում նացիոնալ-սոցիալիզմի ծաղկման տարիներին դարձել է նացիստների առաջնորդի խոշորագույն մեկենասներից մեկը: Ավելի ուշ Սեջվիկ Գանֆշթենգելը նացիստներից հեռացել է, ըստ զեկույցի՝ դարձել ԱՄՆ նախագահ Ռուզվելտի վստահված անձանցից մեկը եւ նրան իր նախկին ընկերոջ մասին ծավալուն տեղեկություններ փոխանցել:

Զեկույցի գլխավոր մտքերից մեկը այն պնդումն է, որ Հիտլերը երիտասարդ տարիներին նույնասեռական է եղել եւ պատկանել է «սադոմազոխիստական հակումներով մարդկանց տեսակին». «Նրա սեքսուալ կյանքը կրկնակի է, ինչպես նրա քաղաքական հայացքները, նա միաժամանակ նույնասեռական է եւ հետերոսեքսուալ»:

Զեկույցում նշված է, որ «կազմակերպության նույնասեռական անդամների թվում Ռուդոլֆ Հեսեն ունեցել է «Ֆրոյլայն Աննա» մականունը եւ հայտնի էր նրանով, որ կանացի հանդերձանքով մի քանի պարահանդեսների է մասնակցել»: «1923 թվականին բանտարկության մեջ նացիստների առաջնորդը կապվածություն է զգացել Հեսեի հանդեպ՝ մեկուսացումից եւ հարկադրված սեռական կյանքի բացակայությունից հետո»,- նշված է զեկույցում:

Զեկույցում նշված է, որ 1910-1913 թվականներին Հիտլերը բնակվել է Վիեննայում տղամարդկանց գիշերօթիկում: Արխիվներում այս գիշերօթիկը «մի վայրի վարկանիշ ուներ, որտեղ տարեց տղամարդիկ այցելում էին երիտասարդ տղամարդկանց գտնելու, որ տրվեին նույնասեռական հաճույքներին»: