Մոսկվայում 3 անհայտ տղամարդ ուժով քարշ են տվել աղջկան ավտոմեքենայի մեջ եւ հեռացել են անհայտ ուղղությամբ՝ տեղեկացնում է РЕН ТВ-ն։

Հեռուստաալիքի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Մեծ Սերպուխովյան փողոցում։ Նշվում է, որ աղջկան ՎԱԶ ավտոմեքենայով են տարել։

Այս պահին ոստիկանությունը ստուգում է առեւանգման մասին տեղեկատվությունը։

Սեպտեմբերի սկզբին իրավապահները հայտնել էին Չեչնիայից փախստական Ազամատ Բայդուեւի առեւանգման մասին։ Նրան օգոստոսի 31-ին Լեհաստանից Ռուսաստան էին վտարել։ Նշվում էր, որ նրան առեւանգել են իր սեփական տնից՝ վերադառնալուց մեկ օր հետո։