ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա եւ խորհրդական Ջարեդ Քուշները Նյու Յորքում CITIZEN-ում ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը «սեւ կարապ» է, հայտնում է CNN-ն:

Քուշները նման կարծիք է հայտնել, երբ նրան հարցրել են, թե Թրամփի վրա ինչպես կներգործի միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության հնարավոր ձախողումը:

«Նա սեւ կարապ է: Նա ամբողջ կյանքում սեւ կարապ է եղել»,- արձագանքել է Քուշները:

Հեռուստաալիքում հիշեցրել են, որ այս տերմինի հեղինակը ամերիկացի մաթեմատիկոս եւ թրեյդեր Նասիմ Նիկոլյա Թալեբն է: Նա «սեւ կարապ» էր անվանել այն մարդկանց, որոնց անհնար է ենթարկել որեւէ կանխատեսմամբ, եւ որոնք փոխում են մյուսների պատկերացումներն այն մասին, թե ինչ է կարելի եւ անհրաժեշտ կանխատեսել: