Կոռուպցիոն համակարգերը, շատ հաճախ, գործում են «մենք գործ տվող չենք» կարգախոսի հիման վրա, իսկ կոռուպցիայի դեմ պայքարելը բար է, եթե չկա իրական համագործակցություն քաղաքացիների միջեւ: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին ԱԺ-ում ասաց վարչապետի պաշտոնին առաջադրված Նիկոլ Փաշինյանը:
Ըստ Փաշինյանի, եվ կոռուպցիայի, եւ այդ երեւույթների դեմ պայքարելը շատ ավելի բարդ է, եթե չկա իրական համագործակցություն քաղաքացիների եւ իրավապահ համակարգի միջեւ: Կոռուպցիոն համակարգերը, շատ հաճախ, գործում են «մենք գործ տվող չենք» կարգախոսի հիման վրա, քրեակատարողական հիմնարկներում էլ կա այդպիսի «արժեք», «մենք գործ տվող չենք», «մենք ասող չենք», «մենք գրող չենք»:
«Հույս ունեմ, շուտով լույս կտեսնի իմ բանտային օրագիրը, եւ հանրությունը հնարավորություն կունենա տեսնելու, թե այդ գործ չտվողներն անհրաժեշտության դեպքում ոնց են ոստիկանների եւ իշխանությունների հրահանգով «գրում»: Այդ մթնոլորտը նրա համար է ստեղծվում,որ քրեական կոռուպցիոն իշխանություն, դրանք մեկը մյուսի հետ կապված են, որ կաշառք տվողին ասեն, այ դու գործ տվող չես, այ էս լավ տղերքի դեմ գործ ես տալիս: Այսինքն, դա մի քանի շերտ ունեցող խնդիր է, եւ ես կոչ եմ անում, որ մեր քաղաքացիներն այս տրամաբանությունից դուրս գան: Մեզ մոտ իրավիճակներ են լինում, երբ մեկը տեսնում է դիմացի տունը թալանում են, ալարում է ոստիկանություն զանգի, որովհետեւ ինքը գործ տվող չի: Ի վերջո պետք է տեղի ունենա արժեքների հեղափոխություն, մենք ուզում ենք օրինականություն, թե չենք ուզում: Եթե մենք ուզում ենք օրինականություն, մենք պետք է պատրաստ լինենք, որ այդ օրինականությունը մեզ էլ է հասնելու: Ֆրանկոյի հայնտնի արտահայտությունը կա «ընկերներից ամեն ինչ, թշնամիներիս՝ միայն օրենք»: Այսինքն, եթե մենք օրենքը պետք է կիրառենք միայն այսպես ասած մեր թշնամիների նկատմամբ, իսկ օրենքը մեզ չվերաբերվի, ուրեմն դա օրինականություն չէ, դա նույն ամենաթողությունն է: Դրա համար Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է պատրաստ լինի, որ օրենքը նաեւ իրեն է վերաբերվում»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի, վարչապետն ու կառավարությունը չենք կարող լուծել բոլոր հարցերը, եթե քաղաքացիները չբարձրաձայն են խնդիրների մասին ՝ դիմելով պատկան մարմիններին, մամուլին, եւ, ինչու չէ, գրառումներ անել սոցիալական ցանքերում. «Կանգմեք մեր կողքին, եւ մենք հարցերը կլուծենք, չկանգնեք՝ չենք լուծի»:



























