Արքայազն Ուիլյամը եւ Քեյթ Միդլթոնը մասնակցել են Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրի եւ թագուհի Մաքսիմայի պատվին կազմակերպված ընդունելությանը, գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ին:

Նշվում է, որ միջոցառմանը մասնակցել են նաեւ Եղիսաբեթ Երկրորդը, ինչպես նաեւ արքայազն Չարլզը եւ Կամիլան: Քեյթ Միդլթոնը գրավել է ներկաների ուշադրությունը՝ կրելով արքայադուստր Դիանային պատկանող թագը: