Կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 25-ի որոշմամբ լուծարեց «Աբովյանի N2 հատուկ արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը եւ գույքը անհատույց հանձնել արդարադատության նախարարությանը:

Հարցը կառավարությունում ներկայացրեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում 1997 թվականից գործում է Աբովյանի N2 հատուկ արհեստագործական պետական ուսումնարանը, որն իրականացնում էր անչափահաս դատապարտյալների մասնագիտական ուսուցում:

Պրոբացիոն ծառայության ներդրումից հետո՝ Աբովյանի N 2 հատուկ արհեստագործական պետական ուսումնարանում իրականացված ուսումնասիրությունից պարզվել է, որ դատապարտյալների մի մասը ստացել էր մեկից ավելի անվճար մասնագիտական կրթություն, ինչպես նաեւ խիստ կասկածելի էր կրթության որակը՝ հաշվի առնելով դասավանդող համապատասխան մասնագետների քանակը եւ նյութատեխնիկական բազայի ոչ բավարար լինելը:

Դեռեւս 2016/2017 ուսումնական տարում նախարարության կողմից հարց բարձրացվեց այլեւս անվճար ուսուցմամբ տեղեր չհատկացնելու մասին, սակայն ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությամբ ուսումնարանին հատկացվեց միջնակարգ կրթությամբ անվճար ուսուցմամբ տեղեր:

Արդարադատության նախարարության հետ քննարկումների արդյունքում, հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկների առանձնահատկությունները եւ գնահատելով դատապարտյալների կրթական կարիքները, նպատակահարմար է գտնվել քրեակատարողական հիմնարկներում կրթական ծրագրեր իրականացնելու նախապատվություն տալ «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ին, որին տրվել են հանրակրթական ծրագրերով կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիաներ:

2017/2018 ուսումնական տարում Աբովյանի N2 հատուկ արհեստագործական պետական ուսումնարանին ընդունելության տեղեր չեն հատկացվել, եւ քանի որ ուսումնարանում մասնագիտական կրթություն իրականցվում էր միայն միջնակարգ կրթության հիմքով, հետեւաբար ուսանողներ չկան:

Անվճար ուսուցմամբ տեղերի համար հատկացվող ֆինանսական միջոցներով հետագայում հնարավոր է դատապարտյալների եւ կալանավորների համար կազմակերպել կարճաժամկետ ուսուցման ծրագրեր, որը թույլ կտա նրանցկարճ ժամանակահատվածում ձեռք բերել համապատասխան գիտելիքներեւծրագրերիցկարողենօգտվելավելիշատդատապարտյալներ: