Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ Սաուդ ալ Մուաջիբը հայտարարել է, որ սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունը դիտավորություն է եղել։
«Խաշոգջիի սպանության մեջ կասկածվողները հանցագործությունը կատարել են դիտավորությամբ»,–ասել է դատախազը իր հայտարարությունում։
Նա հավելել է, որ դատախազությունը շարունակում է քննչական գործողությունները այն տեղեկության լույսի ներքո, որը ստացել է թագավորության եւ Թուրքիայի համատեղ քննչական համատեղ խումբը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր լրագրողն անհետացել էր Ստամբուլում երկրի հյուպատոսություն մուտք գործելուց հետո: Թուրքական ոստիկանության վարկածի համաձայն՝ լրագրողը սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքի ներսում: Մինչդեռ հյուպատոսարանից հայտնում էին, թե Խաշոգջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո: Ավելի ուշ Սաուդյան Արաբիան հաստատել է, որ լրագրողը մահացել է, ըստ նրանց՝ դա տեղի է ունեցել հյուպատոսության ներսում ծագած վեճի հետեւանքով:




























