Հայտնի արվեստագետները շարունակում են ներկայացնել իրենց տեսաուղերձներն ի պաշտպանություն Ամուլսարի։ Սերժ Թանկյանից հետո #SaveAmulsar արշավին է միացել նաեւ Արտո Թունջբոյաջյանը։ Նա իր աջակցությունն է հայտնել Ջերմուկի բնակիչներին եւ Ամուլսարի պահապաններին՝ նշելով բնության եւ մաքուր ջրի կարեւորությունը մարդկության գոյատեւման համար։

Նշենք, որ Ամուլսարի գործով Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համատեքստում փաստեր թաքցնելու վերաբերյալ: