Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ եւ մարտական պատրաստության 2018 թվականի պլանի համաձայն՝ հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող «Անքակտելի եղբայրություն-2018» համատեղ խաղաղապահ զորավարժությանը։

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ զորավարժության նախապատրաստական փուլին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 27-ին ՀՀ ՊՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռով Եկատերինբուրգ կմեկնի ՀՀ զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանումը: