Ամերիկյան «Boeing» ընկերությունը ներկայացրել 747 ավիալայների նոր տարբերակը, որը միտված է բարձրացնել ընկերության հեղինակությունը եւ վաճառքի ծավալները:
Հսկա օդանավի 8-րդ տարբերակը կարող է տեղավորել 467 ուղեւոր, այսինքն 51-ով ավելի, քան նախորդը, հաղորդում է «Վեստին»:
Բացի այդ, նոր օդանավը ավելի շատ վառելիք է ծախսելու:
Երկհարկանի Boeing-747 օդանավը առաջին անգամ ներկայացվել է 1968թ., եւ երկար տարիներ համարվում էր աշխարհի ամենամեծ, ծանր եւ տարողունակ օդանավը: Սակայն Jumbo Jet-ը կորցրել էր առաջատարությունը Airbus-380-ից հետո, որի առաջին թռիչքը տեղի է ունեցել 2005թ.:
Այս անգամ Boeing-ի ինժեներները որոշել են մասամբ պատասխանել մրցակցին` վեց մետրով երկարաձգելով ինքնաթիռը եւ դարձրել են այն ամենաերկրար օդանավը:





























