Ռուսաստանի տնտեսության ցուցանիշները դրական դինամիկա են ցուցադրում, չնայած խստացող արեւմտյան հակառուսական պատժամիջոցներին, հայտնում է Welt-ը:
Հոդվածում նշված է, որ Ռուսաստանը 2018 թվականի 3-րդ եռամսյակում ստացել է վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի պրոֆիցիտ՝ 26,4 մլրդ դոլարի չափով: Welt-ի հոդվածի հեղինակները նշել են, որ գումարը համապատասխանում է ՀՆԱ 6,5 տոկոսին, ինչը բացարձակ ռեկորդ է: Պարբերականում հիշեցրել են նաեւ, որ Կենտրոնական բանկն ակնկալում է 98 մլրդ դոլարի պրոֆիցիտ:
Հոդվածի հեղինակների կարծիքով՝ «նման տվյալները հաճելի չէին նրանց քիմքին», ովքեր հակառուսական պատժամիջոցների հետեւանքով բացասական արդյունքի արագ հույս ունեին:
«Բայց կարճաժամկետ հեռանկարում ամեն ինչ նվազագույնը հակառակը եղավ»,- շեշտել է հոդվածի հեղինակը:
Welt-ի վերլուծաբանները հանգել են այն եզրակացության, որ ռուսական տնտեսության «սենսացիոն» շահույթի պատճառը նավթի գների աճն է եւ ռուբլու դինամիկայի փոփոխությունը:
Ավելի վաղ Die Welt-ը հրապարակել էր, թե ինչպես է Ռուսաստանն ազատվում դոլարի թելադրանքից:




























