Ինդոնեզիայում Boeing 737-ի վթարի տեղում զոհվածների անձնական իրեր եւ մարմնի մասեր են գտել՝ տեղեկացնում է Reuters-ը։
Ծովից հանված իրերը Ջակարտայի նավահանգստում բրեզենտի վրա են դրել։ Փրկարարները գտել են դրամապանակներ, բջջային հեռախոսներ եւ պայուսակներ, ինչպես նաեւ՝ թթվածնի բալոններ։
Երկրի տրանսպորտի նախարարը հայտնել է, որ մարմնի մասերով ինը պարկեր տարել են հիվանդանոց՝ նույնականացման համար։ Ջրասույզները մինչեւ առավոտ ընդհատել են որոնումները, սակայն հիդրոլոկատորները շարունակում են աշխատել։։
Lion Air ավիաընկերությանը պատկանող Boeing 737 MAX 8 ինքնաթիռը թռիչքից 13 րոպե հետո վթարի էր ենթարկվել։ Այն կատարում էր Ջակարտա-Պանկալպինանգ չվերթը, եւ ընկել էր ծովը՝ Յավա կղզու արեւմտյան ափի մոտ։ Ինքնաթիռում եղել է 189 մարդ, բոլորը զոհվել են։
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)



























