Աֆղանստանի Ֆարահ նահանգում կործանվել է երկրի զինված ուժերի ուղղաթիռը, կարող են զոհեր լինել, հաղորդում են  տեղական ԶԼՄ-ները:

TOLO News-ը հաղորդում է, որ ուղղաթիռը վթարի է ենթարկվել չորեքշաբթի առավոտյան Անար Դարա քաղաքի մոտ: Ուղղաթիռում եղել է առնվազն 20 մարդ, այդ թվում, ռազմական պաշտոնյաներ եւ նահանգի խորհրդի անդամներ:

TOLO News-ի տվյալներով, երկու ուղղաթիռները միասին են թռչել, դրանցից մեկը կործանվել է: Պատճառը չի պարզվել:

«Պաժվակ» գործակալությունն իր հերթին հաղորդում է, որ միջադեպի հետեւանքով կարող են զոհեր լինել: