Վենետիկում ջրհեղեղի հետեւանքով վնասվել է Սուրբ Մարկոսի տաճարի խճանկարավոր հատակը, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով ANSA-ին:

Ըստ լրատվամիջոցների տվյալների, տաճարի ներսում ջրի բարձրությունը հասնում էր 90 սմ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իտալիայում ջրհեղեղի պատճառով զոհերի թիվը հասել է 11-ի:

Մարդկանց մահվան հիմնական պատճառը քամուց ընկած ծառերն են եւ սողանքները: