Արխանգելսկում ԱԴԾ վարչության շենքի մոտ  տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայություններում աղբյուրին: Ըստ նրա, մահացածը վարչության աշխատակից չէ, նրա ինքնությունը պարզվում է:

Պայթյունի մասին տեղեկությունը հաստատել է Ազգային հակաահաբեկչական կոմիտեն: «Արխանգելսկում ԱԴԾ շենքի մուտքի մոտ պայթյուն է տեղի ունեցել: Պատճառները պարզվում են», — նշվում է Ազգային հակաահաբեկչական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Պայթյունի ձայնը լսվել է ԱԴԾ վարչության շենքի միջանցիկ սենյակի հատվածում, առավոտյան մոտավորապես 9-ին, հաղորդում է  «Ռեգիոն 29» տեղական պորտալը: Ականատեսների խոսքով, պայթյունից անմիջապես հետո շենքից երկու մարդ է դուրս եկել, մեկը չի հասցրել: Պորտալի թղթակիցը հաղորդում է, որ միջանցիկ սենյակը պայթյունից տուժել է:

Խոսքը կենցաղային բնույթի պայթյունի մասին չէ, ասել է «Ինտերֆաքսի» աղբյուրը: Շտապ օգնությունում գործակալության աղբյուրը հաստատել է մեկ զոհի մասին տեղեկությունը: Նրա խոսքով, բժիշկները փորձել են նրան օգնություն ցույց տալ, սակայն ստացված վնասվածքներից նա տեղում մահացել է:

Պայթյունի հատվածը ոստիկանները շրջափակել են, ԱԴԾ վարչության աշխատակցներին շենքից տարհանել են: Պայթյունի հանգամանքները եւ պատճառները պարզվում են, հաղորդում է  «Վեդոմոստին»: