Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը մի անգամ հետաքրքրվել է Բելառուսում արտադրված իր կոշիկներով՝ տեղեկացնում է БелТА-ն։

«Նազարբաեւը հարցրեց՝ որտեղի՞ց ես վերցրել այս կոշիկները, ես պատասխանեցի՝ Բելառուսից»,- պատմել է Լուկաշենկոն։

Ըստ նրա՝ Ղազախստանի նախագահը նույնիսկ չի հավատացել։

Լուկաշենկոն նաեւ հավելել է, որ ինքը ստիպված է եղել հանել իր կոշիկը, որպեսզի Նազարբաեւին ցույց տա դրա արտադրողի անունը։