ՆԱՏՕ–ի ղեկավարությունը մոլորության է մատնել ոչ միայն Խորհրդային Միությանը, այլեւ ամբողջ համաշխարհային հանրությանը՝ շարունակելով դաշինքի ընդարձակումը դեպի արեւելք, չնայած Մոսկվայի հետ պայմանավորվածություններին։ Այսպիսի հայտարարություն է կատարել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Զախարովան նշել է, որ խաբեության պատասխանատվությունը կրում է ոչ միայն դաշինքի ղեկավարությունը եւ կոնկրետ մարդիկ, այլ ամբողջ երկրներ եւ քաղաքական համակարգեր։
Դրանից բացի, դիվանագետը համաշխարհային հանրությանը կոչ է արել ուշադրություն դարձնել, թե ԱՄՆ–ն եւ նրա դաշնակիցներն ինչպիսի հարված են հասցնում միջազգային կայունությանը։ «Սա ոչ միայն ՌԴ անվտանգության հարցն է, սա աշխարհում սկզբունքորեն տեղի ունենցողի հարցն է»,– եզրափակել է Զախարովան։
Դաշինքի դեպի արեւելք չընդարձակվելը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի հարաբերություններում անկյունաքարերից մեկն է։ Մոսկվան պնդում է, որ Բրյուսելում պարտավորվել են հետեւել այս սկզբունքին, ՆԱՏՕ–ն դա հերքում է։
Ռուսաստանը վերջին տարիներին բազմիցս հայտարարել է իր արեւմտյան սահմանների մոտ ՆԱՏՕ–ի աննախադեպ ակտիվության մասին։




























