Նախօրեին նիստ է անցկացվել, որի ընթացքում քննարկվել են հիմնականում հարկային վարչարարության կիրառման հետ կապված հարցեր: Այս մասին նոյեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Պետեկամուտների կոմիտեի բարեփոխման հանրային խորհրդի ղեկավար, «Հարկ վճարողների պաշտպանության» հասարակական կազմակերպության նախագահ Փայլակ Թադեւոսյանը:
Նրա խոսքով, քննարկվել են նաեւ Հայաստանում հարկային քաղաքականությանն առնչվող հարցեր: Քննարկումներն ակտիվ են անցել: Արդյունքները նախատեսվում է ամփոփել առաջիկա նիստին: Նա նշեց, որ քննարկումներն ընթացել են տարբեր ուղղություններով:
Մասնավորապես քննարկվել են փաստաթղթերի հետ կապված հարցեր, ինչպես նաեւ շրջանառության հարկի հետ կապված խնդիրներ: Հարցերը բարձրացվել են հարկատուների կողմից: Բացի այդ, քննարկման թեմաներից մեկը հաշվարկի միասնական համակարգին անցնելու հարցն էր:
«Ընդհանուր առմամբ, կառույցը գործում է թափանցիկ ռեժիմով, քանի որ նիստերի եւ ելույթների վերաբերյալ բոլոր տեղեկությունները արձանագրվում եւ տեղադրվում են մեր հասարակական կազմակերպության պաշտոնական կայքում», - եզրափակեց Թադեւոսյանը:





























