Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ–մայոր Արտակ Դավթյանը նոյեմբերի 22–ին այցելել է Շիրակի մարզ։

Գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը NEWS.am–ին հայտնեց, որ գեներալ Դավթյանը Գյումրիի Մանկավարժական համալսարանի ղեկավարության հրավերքով հանդիպել է բուհի պրոֆեսորա–դասախոսական կազմի եւ ուսանողների հետ։ Շտաբի պետը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերել են տարածաշրջանային իրավիճակին, սահմաններին, բանակում ծառայությանը։

Արտակ Դավթյանն այնուհետեւ այցելել է մի քանի զորամասեր, որտեղ ստուգել է անձնակազմի մարտական պատրաստականությունը, զինծառայողների գիտելիքները, ծանոթացել ծառայությունը կրելու եւ կենցաղային պայմաններին։