Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան համատեղ հանձնաժողով կստեղծեն, որպեսզի կարգավորեն իրենց ապագա հարաբերությունները։ Այս մասին ասվում է ԵՄ-ի եւ Միացյալ Թագավորության միջեւ հարաբերությունների կարգավորման Քաղաքական հռչակագրի նախագծում, որը հրապարակվել է հինգշաբթի օրը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Կողմերը պետք է համատեղ հանձնաժողով ստեղծեն, որը պատասխանատու կլինի ապագա հարաբերությունների իրականացման եւ դրանց գործարկման վերահսկողության համար, կաջակցի վիճահարույց հարցերի լուծմանը եւ հարաբերությունների զարգացման հետ կապված առաջարկություններ կներկայացնի»,- ասվում է հռչակագրում։





























