Ժամանակակից Հորդանանի տարածքում հնագույն քաղաքակրթության անհետացման պատճառը երկնաքարն է եղել, հայտնում է Science News-ը։
Ամերիկացի գիտնականները վերլուծել են Թել էլ Համամ քաղաքի շրջակայքում տեղակայված հնագույն ապարները եւ պարզել, որ հանքանյութերի բյուրեղացումը այստեղ հանկարծակի է տեղի ունեցել եւ տեղի է ունեցել բարձր ջերմաստիճանի պատճառով։ Բացի այդ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շենքերն էլ են մի պահի ավերվել։
Հետազոտողները պարզել են, որ քաղաքակրթությունը, որը շուրջ 2,5 հազար տարեկան է, ոչնչացրել է երկնաքարը։ Այն Երկրի մակերեսին հայտնվել է շուրջ 3,7 հազար տարի առաջ, ավերել է առնվազն 5 քաղաք, հարյուրից ավելի գյուղեր 25 կմ տրամագծով։





























