Հայաստանի ոստիկանությունն արձագանքեց ճանապարհային նշանների վրա ամանորյա զարդարանքներ կախելու մասին NEWS.am-ի հրապարակմանը։
Երեկվա մեր անդրադարձից հետո նշանը այժմ կախված է զանգակի առջեւում եւ զարդարանքով փակված չէ։ Սա եւս որոշակի անհարմարություններ է ստեղծում գիշերային ժամերին, սակայն, բնականաբար, ոչ այնպիսին, ինչպես նախկինում էր։
Facebook-ի օգտատերերը հայտնում են, որ սխալ տեղում կախված զարդարանքի այս դեպքը եզակի չէ։ Հուսով ենք՝ մյուս դեպքերում էլ միջոցներ կկիրառվեն։
Հիշեցնենք, որ ճանապարհային նշանները փակող ամանորյա զարդարանքների խնդիրն անցյալ տարի էլ կար, սակայն, չնայած հրապարակումներին, այդպես էլ լուծում չստացավ։





























