Հայաստանն առաջին հերթին պետք է ճանաչելի լինի որպես զբոսաշրջային երկիր: Այս մասին նոյեմբերի 23-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը:

Նախարարի պաշտոնակատարի կարծիքով՝ սրան կարելի է հասնել համակարգված մարքեթինգային միջոցառումներով: «Երկրորդ՝ սա ենթակառուցվածք է: Այսինքն՝ այն վայրը, որտեղ զբոսաշրջիկն անցկացնում է իր ժամանակը, երրորդ՝ մատուցվող ծառայությունների որակը»,- պարզաբանեց Խաչատրյանը:

Ընդ որում՝ նա հավաստիացրեց, որ գերատեսչությունն այս ուղղություններով կշարունակի աշխատել նաեւ ապագայում: