Այս տարվա հունվար-հոկտեմբերին արտաքին առեւտրաշրջանառությունն աճել է 20.7 տոկոսով, արտահանման աճը կազմել է 11.7 տոկոս, ներմուծման աճը` 25.8 տոկոս: Այս մասին նոյեմբերի 23-ին մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը:
Նրա խոսքով, նույն ժամանակահատվածում զբոսաշրջային ծանոթության նպատակով այցելել է 1,275,2 հազար մարդ: Նախորդ տարվա համեմատ այս ոլորտում գրանցվել է 8.8 տոկոս աճ:
Նա նաեւ նշեց, որ առաջարկություններ են ներկայացել 44 գյուտերի եւ 13 «օգտակար մոդելների» ստեղծման վերաբերյալ, որոնցից 53-ը ստացվել են ազգային դիմումատուներից , իսկ 4-ը` օտարերկրյա: Միեւնույն ժամանակ, մինչ օրս արտոնագրերը տրվել են 3231 գյուտերի եւ 523 «օգտակար մոդելների» համար:





























