Թուրքական խոշոր շինարարարական ընկերությունը հայտնել է զեղչային արշավի մասին։ Այն անձինք, ովքեր ժամկետից շուտ կվճարեն պարտքերը կստանան մեծ զեղչեր։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Yenisafak թերթը։
Թուրքական շինարարական TOKI ընկերությունը հայտարարել է, որ վարկով բնակարան գնածները կարող են ժամկետից շուտ վճարել վարկի գումարը՝ ստանալով 17-ից 20 տոկոս զեղչ։ Այս ակցիայից կարող են օգտվել մոտ 131 հազար վարկով բնակարան գնած անձինք։
NEWS.am-ը հիշեցնում է, որ այս թուրքական շինարարական ընկերությունից վարկով 1 սենյականոց բնակարան գնողի ամսական վճարը կազմում է 70 ԱՄՆ դոլար, իսկ 3 սենյականոց բնակարան գնողը պետք է վճարի ամսական 150 ԱՄՆ դոլար։ Կառուցված բնակարանների գները տատանվում են 20 հազարից 35 հազար ԱՄՆ դոլարի սահմաններում։




























