Հայտնի բրիտանացի դիջեյներ Օլլի Վուդն ու Գրեգ Սթեյները ելույթ կունենան Դուբայի օդանավակայանում աշխարհում առաջին «դիջեյ զոնայում», հաղորդում է MIGnews –ը՝ հղում կատարելով ArabianBusiness-ին:
Նշվում է, որ այդ նորամուծությունը կատարվել էր օդանավակայանի այցելուների համար, որ նրանք չձանձրանան իրենց չվերթներին սպասելիս:
Օրինակ՝ նրանք կարող են վայելել դիջեյներ Օլլի Վուդի ու Գրեգ Սթեյների ելույթները, որոնք ներկայանում են Hollaphonic անունով դուետով:
Ավելին, ամեն ամիս musicDXB նախագծի շրջանակներում կանցկացվեն անվճար համերգներ զբոսաշրջիկների համար, որոնց ակտիվորեն կմասնակցեն օտարերկրյա եւ տեղի արտիստները:





























