Թուրքիայի էկոնոմիկայի նախարար եւ վարչապետի օգնական Ալի Բաբաջանը հայտարարել է, որ 2010 թվականի համար Թուրքիայի կառավարությունը կանխատեսում է 3,5 տոկոս տնտեսական աճ: Ըստ թուրքական լրատվամիջոցների, այս կանխատեսումն ամենաբարձրն է Եվրոպայում, քանի որ մյուս եվրոպական երկրներում, ըստ կանխատեսումների, գրանցվելու է զրոյական տնտեսական աճ:
Թուրքիայի պետնախարարի կարծիքով՝ համաշխարհային տնտեսությունն արդեն վերականգնման փուլում է, եւ այս պայմաններում թուրքական կառավարության հիմնական նպատակադրումը ֆինանսական ոլորտի խթանումն է:
Բաբաջանը նաեւ նշել է, որ բազմաթիվ ռեսուրսներով ապահովված Թուրքիայի տնտեսության մոդելը կարող է ընդօրինակելի լինել տարածաշրջանի եւ Եվրոպայի երկրների համար:




























