ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Լեհաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին Վարշավայում հանդիպել է ՀՀ ԱԺ-ի հետ Լեհաստանի խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թադեուշ Վոժնյակի հետ:
ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են խորհրդարանական կապերի ամրապնդման, միջազգային հարթակներում համագործակցության հնարավորություններին եւ օրենսդիրների փոխայցերին վերաբերող հարցեր:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը գործընկերոջը ներկայացրել է նորընտիր ՀՀ Ազգային ժողովի օրակարգն ու առաջնահերթությունները:





























